Կորոնավիրուսի նոր դեպքերից 1 623-ը արձանագրվել է Թբիլիսիում, 822-ը՝ Իմերեթում և 428-ը Շիդա Քարթլիում,- այս մասին ասվում է կառավարության վարչակազմի մամուլի հաղորդագրության մեջ։
«Stopcov.ge կայքում հրապարակած տեղեկատվության համաձայն, ինտենսիվ թեստավորման շրջանակներում, վերջին 24 ժամում անցկացվել է 52 987 հետազոտություն, այստեղից 32 808-ը՝ հակագենի արագ թեստով և 20 179-ը՝ «PCR»:
Իրականացրած թեստավորման արդյունքում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 4 331 հաստատված դեպք։ Երկրում «Կովիդ 19»-ի համավարակի բռնկումից ի վեր հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 826 714 է։
Ինչ վերաբերում է դրականության ցուցանիշին, ապա նոյեմբերի 24-ի դրությամբ, օրական ցուցանիշը կազմում է՝ 8.17%, վերջին 14 օրը –9.06%, վերջին 7 օրը – 9.06%:
Վերջին 24 ժամում վարակից ապաքինվել է 4 804 անձ, իսկ ընդհանուր առմամբ ապաքինված քաղաքացիների թիվը կազմում է 768 559: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 57 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 11 736 անձ:
Այսօր երկրում արձանագրված վարակման 4 331 նոր դեպքից, Թբիլիսիում արձանագրվել է 1 623-ը, Աջարիայում՝ 184, Իմերեթիում 822, Քվեմո Քարթլիում՝ 245, Շիդա Քարթլիում՝ 428, Գուրիայում՝ 86, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 326, Կախեթիում՝ 311, Մցխեթա-Մթիանեթիում՝ 140, Սամցխե-Ջավախեթիում՝ 133, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 33: Այս փուլում երկրում կա 46 393 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 6 523 մարդ, այստեղից 2 575 մարդ բուժում է ստանում Թբիլիսիի հիվանդանոցներում, 506-ը՝ Աջարիայում, 1 404-ը՝ Իմերեթիում:
Այս պահի դրությամբ ունենք 1 670 ծանր հիվանդ, այդ թվում՝ 662-ը Թբիլիսիում, 126-ը՝ Աջարիայում, 504-ը՝ Իմերեթիում: Այստեղից 377-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում՝ 210-ը Թբիլիսիում, 42-ը՝ Աջարիայում, 39՝-ը Իմերեթիում: 1 148 վարակված բուժվում է կլինիկական հյուրանոցներում, այդ թվում 723-ը՝ Թբիլիսիում, 247 -ը՝ Աջարիայում:
Տանը բուժվում է 38 722 մարդ: Կարանտինային գոտիներում ունենք 49 մարդ: Ընդհանուր առմամբ 2020 թվականի հոկտեմբերի 6-ից սույն թվականի նոյեմբերի 24-ն ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 25 293 մարդ: Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 42 603»,- ասվում է կառավարության վարչակազմի մամուլի հաղորդագրության մեջ։