Կորոնավիրուսի նոր դեպքերից 1 383-ը արձանագրվել է Թբիլիսիում, 536-ը՝ Իմերեթում և 263-ը՝ Սամեգրելո Զեմո Սվանեթիում
Կորոնավիրուսի նոր դեպքերից 1 383-ը արձանագրվել է Թբիլիսիում, 536-ը՝ Իմերեթում և 263-ը՝ Սամեգրելո Զեմո Սվանեթիում,- ասվում է կառավարության վարչակազմի մամուլի հաղորդագրության մեջ։
Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 26 588 թեստ, այստեղից 14 401-ը՝ հակագենի արագ թեստով և 12 187-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. օրական – 12.04%, վերջին 14 օրը –9.15%, վերջին 7 օրը – 9.19%:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 822 383 դեպք: Ապաքինվել է ևս 4 098 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 763 755: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 64 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 11 679 անձ:
Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրված վարակման 3 201 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 1 383 դեպք, Աջարիայում՝ 141, Իմերեթիում 536, Քվեմո Քարթլիում՝ 187, Շիդա Քարթլիում՝ 244, Գուրիայում՝ 111, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 263, Կախեթիում՝ 155, Մցխեթա-Մթիանեթիում՝ 60, Սամցխե-Ջավախեթիում՝ 93, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 28:
Այս փուլում երկրում կա 46 923 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 6 611 մարդ, այդ թվում՝ 2 592-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 525-ը՝ Աջարիայում, 1 416-ը՝ Իմերեթիում:
Այս պահի դրությամբ ունենք 1 691 ծանր հիվանդ, այդ թվում՝ 663-ը Թբիլիսիում, 126-ը՝ Աջարիայում, 505-ը՝ Իմերեթիում:
Այստեղից 377-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում՝ 210-ը Թբիլիսիում, 44-ը՝ Աջարիայում, 39՝-ը Իմերեթիում: Տանը բուժվում է 39 228 մարդ:
Կարանտինային գոտիներում ունենք 58 մարդ:
Ընդհանուր առմամբ 2020 թվականի հոկտեմբերի 6-ից սույն թվականի նոյեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 25 293 մարդ:
Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 44 982 մարդ,- ասվում է կառավարության վարչակազմի մամուլի հաղորդագրության մեջ։