Կորոնավիրուսի նոր դեպքերից 1 056-ը արձանագրվել է Թբիլիսիում, 476-ը՝ Աջարիայում, իսկ 469-ը Իմերեթիում
Կորոնավիրուսի 2 911 նոր դեպքերից 1 056-ը արձանագրվել է Թբիլիսիում, 476-ը՝ Աջարիայում, իսկ 469-ը Իմերեթիում,- այս մասին միջգերատեսչական համակարգող խորհրդին կից օպերատիվ շտաբի ղեկավար, Ալեքսանդրե Խոջեվանիշվիլին հայտարարել է կառավարության գրասենյակում կայացած ճեպազրույցի ժամանակ:
Ճեպազրույցի ժամանակ նա խոսել է կորոնավիրուսի հետ կապված վիճակագրության և վերջին 24 ժամում կառավարության կողմից իրականացրած միջոցառումների մասին:
«Այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամում արձանագրվել է վարակման 2 911 նոր դեպք: Առաջին վարակման դեպքից առ այսօր, երկրում «կովիդ 19»-ի գրանցված դեպքերը կազմում են 66 561: Ապաքինված անձանց աճի առումով մենք դեռ պահպանում ենք դրական դինամիկան: Մասնավորապես, վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել է 2 421 մարդ, իսկ ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 49 811:
Ցավոք վերջին 24 ժամում մահացել է 45 պացիենտ, այդ թվում 18-ը՝ Թբիլիսիում, 14-ը՝ Աջարիայում, 7-ը՝ Իմերեթիում, երեքը Քվեմո Քարթլիում, երկուսը՝ Կախեթիում, մեկ մարդ մահացել է Սամեգրելո Զեմո Սվանեթիում: 2020 թվականի Փետրվարի 26-ից ի վեր ընդհանուր առմամբ մահացել է 566 մարդ: Այսօր արձանագրված 2 911 դեպքից, մայրաքաղաքում և տարածաշրջանների համաձայն ցուցանիշները հետևյալն են՝ Թբիլիսիում արձանագրվել է 1 056 դեպք, Աջարիայում՝476, Իմերեթիում՝ 469, Քվեմո Քարթլիում՝ 201, Շիդա Քարթլիում՝ 134, Գուրիայում՝ 76, Սամեգրելոյում Զեմո Սվանեթիում՝ 294, Կախեթիում՝ 69, Մցխեթա-Մտիանեթիում՝ 19, Սամցխե-Ջավախեթիում՝ 92, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 25,- հայտարարել է Խոջեվանիշվիլին:
Նրա խոսքով, այս փուլում ակտիվ դեպքերը կազմում են՝ 16 158:
«Այս պահին ունենք 16 158 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 4 878 մարդ, այդ թվում `2 373-ը Թբիլիսիի հիվանդանոցներում, 787-ը` Աջարիայում: ՈՒնենք 632 ծանր հիվանդ, այդ թվում` 306-ը Թբիլիսիում և 111-ը Աջարիայում: Այստեղից 308-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում `146-ը Թբիլիսիում, 105-ը՝ Աջարիայում. 3 181 մարդ գտնվում է կովիդ-հյուրանոցներում, այդ թվում 1 569-ը ՝ Աջարիայում, իսկ 1 088-ը ՝ Թբիլիսիում: Տանը բուժվում է 8 099 մարդ: Կարանտինային գոտիներում ունենք 2 656 մարդ, այդ թվում 508-ը՝ Թբիլիսիում, 1 328-ը՝ Աջարիայում: Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից նոյեմբերի 10-ը ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 14 098 մարդ: Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 39 721 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 6 568 մարդ, Աջարիայում 16 826, Իմերեթիում 4 385»,- հայտարարել է Ալեքսանդրե Խոջեվանիշվիլին: