Կորոնավիրուսի նոր դեպքերից 1 033-ը արձանագրվել է Թբիլիսիում, 502-ը՝ Աջարիայում, իսկ 517-ը՝ Իմերեթիում
Միջգերատեսչական համակարգող խորհրդին կից գործող օպերատիվ շտաբի ղեկավար Ալեքսանդրե Խոջևանիշվիլու հայտարարությամբ, Վրաստանում կորոնավիրուսի 3 120 նոր դեպքերից 1 033-ը արձանագրվել է Թբիլիսիում, 502-ը Աջարիայում, իսկ 517 -ը Իմերեթիում:
Մնացած դեպքերը բախշվում են այլ շրջանների վրա:
«Քվեմո Քարթլիում 192, Շիդա Քարթլիում 126, Սամեգրելո Զեմո Սվանեթիում 332, Կախեթիում 100, Մցխեթա Մթիանեթիում 107, Սամցխե Ջավախեթիում 95, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում – 21: Այս պահի դրությամբ վարակման ակտիվ դեպքերի թիվը կազմում է 16 887»,- ասել է Խոջևանիշվիլին:
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 186 նոր դեպք, ապաքինվել է 278 պացիենտ, մահացել է 7 մարդ:
Այսօր, արձանագրվել է կորոնավիրուսի 3 120 նոր դեպք: Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 69 681 դեպք:
Ապաքինվել է ևս 2 358 պացիենտ և մահացել՝ 33 մարդ: