Կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով, սկսվել է Կախեթիի բնակչության համընդհանուր ջերմաչափումը
Կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով, սկսվել է Կախեթիի բնակչության համընդհանուր ջերմաչափումը: Ջերմաչափվում են առաջին հերթին, խանութների, սննդատների, բանկերի աշխատակիցները և փողոց դուրս եկած քաղաքացիները:
Ջերմաչափումն սկսվել է Գուրջաանիի մունիցիպալիտետից: Ինչպես հայտարարում են քաղաքապետարանում, երկրորդ փուլում նախատեսված է այցելել տներ, որտեղ կջերմաչափվի յուրաքանչյուր մարդ:
Ջերմաչափումը կիրականացնեն Գուրջաանիի վերահսկողության ծառայության աշխատակիցները, վարչական միավորումների ներկայացուցիչները, սակրեբուլոյի պատգամավորները:
Համընդհանուր ջերմաչափումը աստիճանաբար կիրականացվի Կախեթիի բոլոր շրջաններում: