Կորոնավիրուսի հետազոտության նպատակով, Լիլոյի տոնավաճառում թեստավորվում են առևտրականները
Կորոնավիրուսի հետազոտության նպատակով, Լիլոյի տոնավաճառում թեստավորվում են առևտրականները

Նոր կորոնավիրուսի հետազոտության նպատակով, Լիլոյի տոնավաճառում ընթանում է առևտրականների թեստավորումը: Օրվա ընթացքում շուկայում իրականացվում է 400-500 անձի թեստավորում:

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի փոխանցմամբ, գործընթացը պետք է ներառի Լիլոյի տոնավաճառի բոլոր աշխատակիցներին: Բարձր համաճարակային ռիսկի պատճառով, տեղում իրականացվում են նաև այլ տիպի կանխարգելիչ միջոցառումներ:

Տոնավաճառի տարածքում ստուգման նպատակով գտնվում էին նաև աշխատանքի տեսչության ներկայացուցիչները:

Բացի այդ, տոնավաճառի մուտքի մոտ բոլոր անձինք ջերմաչափվում են և ախտահանում ձեռքերը, պարտադիր է կրել շնչադիմակ: Շնչադիմակ կրելու և հեռավորություն պաշտպանելու անհրաժեշտության մասին տոնավաճառի աշխատակիցներին և սպառողներին զգուշացնում է վարչությունը՝ հատուկ ձայնային հաղորդագրության միջոցով:

«Ընթանում է ակտիվ թեստավորում, արդեն աշխատում է 4 խումբ: Համապատասխանաբար, մի քանի օրից բոլոր աշխատակիցները կլինեն թեստավորված: Ամեն բան արվում է, որպեսզի ձեռնարկատերն առավելագույնս պաշտպանի և կատարի առողջապահության նախարարության հանձնարարականները»,- հայտարարել է Լիլոյի տոնավաճառի տնօրեն Գիորգի Կվարացխելիան:

Լիլոյի տոնավաճառում երեկ արձանագրվել էր կորոնավիրուսի 8 դեպք: