Կորոնավիրուսի դեպքերի պատճառով Քոբուլեթիի երրորդ հանրային դպրոցն անցել է հեռավար ուսուցման
Կորոնավիրուսի դեպքերի պատճառով Քոբուլեթիի երրորդ հանրային դպրոցն անցել է հեռավար ուսուցման

Կորոնավիրուսի դեպքերի պատճառով, Քոբուլեթիի երրորդ հանրային դպրոցում այսօրվանից դադարեցվել է ուսումնական գործընթացը:

Աջարիայի առողջապահության կենտրոնի փոխանցմամբ, դպրոցում կորոնավիրուս է ախտորոշվել 5 աշակերտի և 9 ուսուցչի մոտ: Այդ պատճառով, դպրոցն անցել է ուսուցման հեռավար ռեժիմի:

Աջարիայի կրթության նախարարության փոխանցմամբ, առողջապահության հանձնարարականների համապատասխան, ուսումնական գործընթացը դասասենյակներում կվերականգնվի 12 օրից կամ երկու շաբաթից: