Կորոնավիրուսի դեպքերի պատճառով Կասպիի «Մեդալֆա» բժշկական կենտրոնը ժամանակավորապես դադարեցնում է պլանային պացիենտների ընդունումը
Կորոնավիրուսի դեպքերի պատճառով Կասպիի «Մեդալֆա» բժշկական կենտրոնը ժամանակավորապես դադարեցնում է պլանային պացիենտների ընդունումը

Կասպիի «Մեդալֆա» բժշկական կենտրոնը ժամանակավորապես դադարեցնում է պլանային պացիենտների ընդունումը: Դրա պատճառ է անվանվում կլինիկայում կորոնավիրուսի դեպքերը: Կորոնավիրուս է ախտորոշվել կլինիկայի մի քանի բժիշկի մոտ:

Ինչպես հայտարարում է կլինիկայի մենեջեր Մամուկա Կորինթելին, սպասում ենք կորոնավիրուսի 18 բժիշկի կրկնակի թեստավորման պատախաններին: Նրա խոսքով, նախքան պատասխաններ ստանալը, վաղը, մինչև ժամը 12:00-ն, կլինիկան դադարեցնում է պլանային պացիենտների ընդունումը:

«Այս փուլում կլինիկայում կարանտին չի հայտարարվել: Մեզ մոտ արձանագրվել են կասկածելի դեպքեր և թեստավորվել է 18 բուժաշխատող: Ըստ պատասխանների կորոշվի, թե ինչպես կգործենք: Ինչ վերաբերում է անհետաձգելի բուժօգնությանը, այս ուղղությամբ կլինիկան շարունակում է աշխատանքը»,- հայտարարել է Մամուկա Կորինթելին: