Կորոնավիրուսի դեպքերի աճի հետ կապված, 112-ը տարածում է հայտարարություն
Կորոնավիրուսի դեպքերի աճի հետ կապված, 112-ը տարածում է հայտարարություն

Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի աճի հետ կապված՝ ավելացել է ՆԳՆ Հանրային անվտանգության կառավարման կենտրոն 112 դիմողականության թիվը,- այս մասին ասվում է 112-ի հաղորդագրության մեջ։

«112-ը համավարակի սկզբից ակտիվորեն ներգրավված է կորոնավիրուսի կառավարման գործընթացում և աշխատում է հատուկ ռեժիմով, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի ստանա ժամանակին և բարձր որակավորում ունեցող ծառայություններ։ 112-ում 24 ժամվա ընթացքում արձանագրվում է ոչ նպատակային և տեղեկատվական զանգերի մինչև 35%-ը, ինչը խոչընդոտում է աշխատանքային գործընթացին։

Խնդրում ենք ցուցաբերել բարձր քաղաքացիական պատասխանատվություն և անտեղի չզանգել 112։

Արտակարգ իրավիճակների դեպքում 112-ը սահուն միացման համար բաժանվել է երեք ալիքների.

112 – Շտապ բժշկական օգնություն.

112 1 – Ոստիկանություն և հրշեջ փրկարարական ծառայություն.

112-2 -Covid -19.

Covid-19 վիրուսի լաբորատոր հաստատման դեպքում քաղաքացին կարող է զանգահարել 112-2 հեռախոսահամարով կամ գրանցվել https://er.moh.gov.ge/ պորտալում։

112-ով հաստատված Covid-19-ի դեպքերը կուղարկվեն ընտանեկան բժիշկների մոտ՝ հետագա մշտադիտարկման համար։

«Եթե 48 ժամվա ընթացքում չզանգահարեք ձեր ընտանեկան բժշկին, կարող եք զանգահարել Կենտրոնական առցանց կլինիկայի թեժ գծին՝ 1522, իսկ մասնավոր ապահովագրության դեպքում՝ ձեր ապահովագրական ընկերության թեժ գիծ»,- ասված է հաղորդագրությունում։