Կորոնավիրուսի բացահայտման դրականության օրեկան ցուցանիշը կազմում է 26.02 տոկոս, իսկ վերջին յոթ օրվանը՝ 29.97 տոկոս
Կորոնավիրուսի բացահայտման դրականության օրեկան ցուցանիշը կազմում է 26.02 տոկոս, իսկ վերջին յոթ օրվանը՝ 29.97 տոկոս

Կորոնավիրուսի բացահայտման մակարդակը վերջին յոթ օրվա ընթացքում կազմում է 29.97 տոկոս։ Տվյալները հրապարակվել են կառավարության հատուկ՝ stopcov.ge կայքում:

Ներկայիս դրական ցուցանիշը 26.02 տոկոս է, իսկ վերջին 14 օրվանը կազմում է՝ 31.28 տոկոս։

Այսօր «Կովիդ 19» հաստատվել է 4 775 մարդու մոտ, 18 242 հիվանդ ապաքինվել է, 32-ը՝ մահացել։

Երեկ, փետրվարի 20-ին, Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 9 400 դեպք, ապաքինվել է 18 770 պացիենտ, մահացել է 34 մարդ։