Կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին յոթ օրվա ընթացքում կազմում է 9.60 տոկոս
Կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին յոթ օրվա ընթացքում կազմում է 9.60 տոկոս

Կորոնավիրուսի բացահայտման մակարդակը վերջին յոթ օրվա ընթացքում կազմում է 9.60 տոկոս։ Տվյալները հրապարակվել են կառավարության հատուկ՝ stopcov.ge կայքում:

Ներկայիս դրական ցուցանիշը 10.62 տոկոս է, իսկ վերջին 14 օրվանը կազմում է՝ 9.43 տոկոս։

Այսօր Կովիդ 19 հաստատվել է 5 504 մարդու մոտ, 3 304 հիվանդ ապաքինվել է, 24-ը՝ մահացել։

Երեկ, հունվարի 15-ին, Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 5 381 դեպք, ապաքինվել է 1 065 պացիենտ, մահացել է 30 մարդ։