Կորոնավիրուսի այսօր հաստատված 259 դեպքից 164-ն արձանագրվել է Աջարիայում
Կորոնավիրուսի այսօր հաստատված 259 դեպքից 164-ն արձանագրվել է Աջարիայում:
Շրջանում վերջին 24 ժամում անցկացվել է ավելի քան 4000 «PCR» թեստ:
Աջարիայի հանրային առողջապահության կենտրոնի փոխանցմամբ, Աջարիայի շրջանի 8 կլինիկաներում բուժում է ստանում 497 պացիենտ, կովիդ-հյուրանոցներում է մնում 700 անձ, բնակարանում բուժում է ստանում 100 անձ:
Վերջին մեկ օրում կլինիկաներում ապաքինվել է 9 անձ, կովիդ-հյուրանոցները լքել է 38 պացիենտ:
Վարակակիրներից 47-ն անչափահաս է, 14-ը՝ հղի: