Կորոնավիրուսի արձանագրման դրականության այսօրվա ցուցանիշը 5 տոկոս է
Կորոնավիրուսի արձանագրման դրականության այսօրվա ցուցանիշը 5 տոկոս է

Կորոնավիրուսի արձանագրման դրականության այսօրվա ցուցանիշը 5% է, վերջին 14 օրը – 4,8%, վերջին 7 օրը – 3,8%,- այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 17 271 թեստ, այստեղից 11 459-ը՝ հակագենի արագ թեստով և 5 812-ը՝ «ՊՇՌ»:

Արդյունքում, այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 858 նոր դեպք: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 259 209 դեպք:

Ապաքինվել է ևս 580 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 250 289:

Ցավոք, վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 14 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 208 անձ:

Կարանտինային գոտիներում ունենք 480 մարդ, այդ թվում 202-ը՝ Թբիլիսիում, 117-ը՝ Աջարիայում: