Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 190 նոր դեպք, ապաքինվել է 250 պացիենտ:
Բացի այդ, Քոբուլեթիի բժշկական կենտրոնում մահացել է երկու պացիենտ – 55 և 61-ամյա կանայք: Կլինիկայի փոխանցմամբ, մահացածներից երկուսն ունեին ուղեկցող հիվանդություններ:
Ապաքինվածների թվում է ծերանոցի 28 բաժանորդ:
Աջարիայում կովիդ-կլինիկաներում բուժում է ստանում 512 պացիենտ, այդ թվում 12-ն անչափահաս է: 39 պացիենտ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Այսօր, ազատ մահճակալների թիվը շրջանի մասշտաբով հասել է 104-ի:
Հյուրանոցներում գտնվում է 878 անձ, այդ թվում՝ 95 անչափահաս:
Աջարիայում տանը գտնվում է ավելի քան 800 անձ, ովքեր բժիշկների հսկողության տակ են:
Աջարիայում ընդհանուր կովիդ-դրական պացիենտների բուժման գործընթացին ներգրավված է 9 բժշկական հաստատություն:
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսի 527 նոր դեպք է արձանագրվել, ապաքինվել է 313 պացիենտ: