Կորոնավիրուսի 5 450 նոր դեպքից 84-ն արձանագրվել է Գուրիայում
Կորոնավիրուսի 5 450 նոր դեպքից 84-ն արձանագրվել է Գուրիայում

Կորոնավիրուսի 5 450 նոր դեպքից 84-ն արձանագրվել է Գուրիայում:

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի Գուրիայի բաժնի փոխանցմամբ, վարակվածները տարբեր տարիքի մարդիկ են:

«Վարակակիրների թիվը հնարավոր է, ամեն րոպե փոխվի: Կասկածելի ախտանշաններով պացիենտներն անցնում են «ՊՇՌ» հետազոտություն: Հնարավոր է, նրանց թիվն ավելանա»,- հայտարարում են Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի Գուրիայի բաժնում:

Այսօր արձանագրված վարակման 5 450 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 2 053 դեպք, Աջարիայում՝ 453, Իմերեթիում 931, Քվեմո Քարթլիում՝ 339, Շիդա Քարթլիում՝ 528, Գուրիայում՝ 84, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 434, Կախեթիում՝ 386, Մցխեթա-Մթիանեթիում՝ 104, Սամցխե-Ջավախեթիում՝ 105, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 33: