Կորոնավիրուսի 461 նոր դեպքերից 250-ը արձանագրվել է Թբիլիսիում, 57-ը՝ Իմերեթիում, 35-ը՝ Շիդա Քարթլիում
Կորոնավիրուսի 461 նոր դեպքերից 250-ը արձանագրվել է Թբիլիսիում, 57-ը՝ Իմերեթիում, 35-ը՝ Շիդա Քարթլիում

Կորոնավիրուսի 461 նոր դեպքերից 250-ը արձանագրվել է Թբիլիսիում, 57-ը՝ Իմերեթիում, 35-ը՝ Շիդա Քարթլիում:

«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 22 900 թեստ, այստեղից 16 895-ը՝ հակագենի արագ թեստով և 6 005-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. Օրական 2,01%, վերջին 14 օրը – 1,78%, վերջին 7 օրը – 1,4%:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 271 379 դեպք: Ապաքինվել է ևս 163 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 265 686:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 12 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 532 անձ:

Այսօր արձանագրված վարակման 461 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 250 դեպք, Աջարիայում՝ 7, Իմերեթիում 57, Քվեմո Քարթլիում՝ 12, Շիդա Քարթլիում՝ 35, Գուրիայում՝ 30, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 30, Կախեթիում՝ 29, Մցխեթա-Մթիանեթիում՝ 6, Սամցխե-Ջավախեթիում՝ 2, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 3:

Այս փուլում երկրում կա 2 135 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 1 471 մարդ, այդ թվում՝ 692-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 177-ը՝ Աջարիայում, 276-ը՝ Իմերեթիում: Այս պահի դրությամբ ունենք 247 ծանր հիվանդ, այդ թվում՝ 97-ը Թբիլիսիում, 30-ը՝ Աջարիայում, 69-ը՝ Իմերեթիում: Այստեղից 102-ը միացված են արհեստական ​​շնչառության սարքին, այդ թվում՝ 70-ը Թբիլիսիում, 36-ը՝ Աջարիայում, 9-ը՝ Իմերեթիում: Տանը բուժվում է 515 մարդ:

Կարանտինային գոտիներում ունենք 237 մարդ, այդ թվում 103-ը՝ Թբիլիսիում, 26-ը՝ Աջարիայում:

Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից մարտի մեկն ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 23 388 մարդ:

Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 6 497 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 3 089 մարդ, Աջարիայում՝ 394, Իմերեթիում՝ 688»,- նշված է տեղեկության մեջ: