Վերջին 24 ժամում արձանագրված կորոնավիրուսի 1 550 նոր դեպքից 53-ն արձանագրվել է Գուրիայում: Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի Օզուրգեթիի բաժնի փոխանցմամբ, ընթանում է վարակակիրների շփման շրջանակների զննում:
«Օզուրգեթիում իրավիճակը լիովին վերահսկվում է: Շարունակվում է բնակչության թեստավորումը: Իրականացնում են «ՊՇՌ» հետազոտություններ: Բնակչությունը հնարավորություն ունի անցնել նաև արագ թեստավորում: Այժմ ընթանում է համաճարակային զննում»,- հայտարարում են Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի Օւզուրգեթիի բաժնում: