Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի տեղեկությամբ, կորոնավիրուսի 1 194 նոր դեպքերից 706-ը ախտանշանով պացիենտներ են:
«Կորոնավիրուսի 1194 դեպքերից 706-ը ախտանշաններ ունեցող պացիենտներ են, 222-ը վարակվածի հետ շփում ունեցող անձինք են, 60-ը` բժշկական անձնակազմի անդամներ, 35-ը ինքնամեկուսացման մեջ գտնվող անինք, իսկ մնացած դեպքերը բաժանված են փոքր խմբերի»,- ասել է Ամիրան Գամղրելիձեն: