Կորոնավիրուս դեպքերի արձանագրվելու պատճառով Փոթիում ուսման առցանց ռեժիմի է անցել ևս երկու դպրոց
Փոթիում ուսման առցանց ռեժիմի է անցել ևս երկու դպրոց: Կրթական ռեսուրս-կենտրոնի տնօրեն Գոչա Քորքիայի հայտարարությամբ, 7-րդ և 12-րդ հանրային դպրոցներում արձանագրվել են կորոնավիրուսի դեպքեր:
Նրա խոսքով, աշակերտների համար առցանց դասընթացներ կանցկացվեն մոտ մեկ շաբաթվա ընթացքում: Բացի այդ, այս ռեժիմում են շարունակում ուսումը առաջին, 3-րդ, 4-րդ և 5-րդ հանրային դպրոցները: