Կորոնավարակի պատճառով Թբիլիսիում հասարակական տրանսպորտը մշակվում է հատուկ ախտահանող միջոցներով
Թբիլիսիի քաղաքապետի կարգադրությամբ, քաղաքային տրանսպորտը մշակվում է հատուկ ախտահանող միջոցներով: Հանձնարարականը Թբիլիսիի քաղաքապետարանը ընդունել է կորոնավարակի կապակցությամբ ստեղծված հանձնաժողովից:
Թբիլիսիի քաղաքապետարանի լրատվությամբ, տրանսպորտի ոչաշխատանքային ժամերին, տրանսպորտային միջոցները մշակվում են ՝«Միկրոբակ ֆորտե», «Լիզոֆորմին» «Ստերիսեպտֆորտե» և «Բաքտիցիդ» միջոցներով:
Ըստ նրանց, ախտահանումը կատարվում է նաև Թբիլիսիի մանկապարտեզներում, որտեղ օգտագործվում են ախտահանման մինչև 10 անուն միջոցներ: Ամեն օր մաքրվելու են նաև մունիցիպալ ծառայությունների սերվիս կենտրոններն ու արվեստի դպրոցները:
Մայրաքաղաքի կառավարության որոշմամբ ՝ մարտի 2-ից մարտի 16-ը, մանկապարտեզներում հայտարարված է արձակուրդ: