Կորոնավարակը դեմոն է, այս փուլում կարևոր է համաճարակի կանխարգելումը և վերահսկումը. Չինաստանի նախագահ
Կորոնավարակը դեմոն է, այս փուլում կարևոր է համաճարակի կանխարգելումը և վերահսկումը. Չինաստանի նախագահ

Կորոնավարակը դեմոն է,- այս մասին Չինաստանի նախագահ Սի Դզինպինը հայտարարել է առողջապահության համաշխարհային կազմակերպության նախագահի հետ հանդիպման ժամանակ:

«Չինացի ժողովուրդը ներգրավված է այս լուրջ պայքարում: Մարդկանց կյանքը և առողջությունը Չինաստանի կառավարության առաջնահերթ խնդիրներից է: Այս փուլում ամենակարևորը համաճարակի կանխարգելումն ու վերահսկումն է»,- ասել է Դզինպինը:

Վերջին տվյալներով, Չինաստանում կորոնավարակից մահացել է 106 մարդ, վարակվածների թիվը կամում է 4583: