Կորոնավարակակիր պացիենտների կառավարմանը կներգրավվեն մասնավոր ապահովագրական ընկերություններ
Կորոնավարակակիր պացիենտների կառավարմանը կներգրավվեն մասնավոր ապահովագրական ընկերությունները: Այս մասին հայտնի է դարձել առողջապահության նախարարի և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների միջև անցկացված հանդիպումից հետո:
Ինչպես հայտարարել է ապահովագրական ընկերությունների միության նախագա Դևի Խեչինաշվիլին, ապահովագրական սեկտորն առցանց-կլինիկաների ձևաչափում հսկողություն կիրականացնի իրենց ընկերությունում ապահովագրված պացիենտներին, ովքեր բուժում են ստանում բնակարանային պայմաններում:
«Ապահովագրվածների նկատմամբ պետք է սկսել կովիդի կառավարում: Զանգ ստանալուց հետո պետք է որոշվի, անձը կտեղափոխվի հիվանդանոց, հյուրանոց, թե կմնա տանը: Ինչպես նաև, ով կմնա տանը, նրանց պետք է սպասարկել 10 կամ 13 օրվա ընթացքում: Ունենք մոտ 6 հազար վարակակիր, այստեղից երեք հազարը բուժում է անցնում տանը, նրանց մոտ մեկ վեցերորդն ապահովագրված է»,- հայտարարել է Դևի Խեչինաշվիլին:
Առողջապահության նախարարությունում վաղը կանցկացվի տեխնիկական բնույթի հանդիպում: