Կորոնավարակ - հաճախ տրվող հարցեր և պատասխաններ
Կորոնավարակ - հաճախ տրվող հարցեր և պատասխաններ

Ինչու են մարդիկ ավելի անհանգստանում կորոնավարակի պատճառով, քան սովորական գրիպի ժամանակ:

Սեզոնային գրիպով հիվանդ լինելու ժամանակ, մարդիկ միջին հաշվով կարող են վարակել ևս 1,3 մարդու: Ինչ վերաբերում է «կովիդ-19»-ին, մասնագետները պարզել են, որ այս վարակով վարակված մարդիկ կարող են վարակել երեք անգամ ավելի շատ մարդու, քան սովորական գրիպով հիվանդը: Միջին հաշվով 2-ից 4 հոգու:

Այս ցուցանիշը կոչվում է վերարտադրողական գործոն (RO): Հետևաբար, վարակը տարածվում է ավելի ու արագ, ինչը կարող է կաթվածահար անել այնպես էլ գերծանրաբեռնված առողջապահական համակարգը:

Ինչու՞ ես պետք է անհանգստանամ այս վարակից, կամ ընդհանրապես վարակվեմ դրանով: Նա վտանգավոր չէ և մահացության մակարդակը ցածր է:

«Կովիդ-19» -ի մահացիության մակարդակը իսկապես ցածր է, չնայած հիմնականում 50 տարեկանից ցածր մարդկանց մոտ: Այնուամենայնիվ, վարակը ավելի վտանգավոր է դառնում տարեց մարդկանց մոտ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում գտնում են, որ կորոնավարակի մահացության տոկոսային ցուցանիշը պետք է կազմի ՝ 3-4 տոկոս:

Համեմատ ավանդական սեզոնային գրիպի, սա շատ բարձր ցուցանիշ է: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ «կովիդ -19»-ը առավելագույն ռիսկի է ենթարկում տարեց մարդկանց և սիրտ-անոթային հիվանդություն, շաքարային դիաբետ կամ քաղցկեղ ունեցող մարդկանց: Այս դեպքում մահացության մակարդակը տատանվում է 9-ից 19 տոկոսի սահմաններում:

Ըստ այդմ, նույնիսկ եթե դուք ինքներդ ռիսկի խմբում չեք, մենք բոլորս պարտավոր ենք, վտանգի տակ չդնել հասարակական առողջապահությունը և ձեռնարկել որոշակի միջոցներ: Նման բան արդեն տեղի է ունեցել Իտալիայում:

Այստեղ կարող եք տեսնել ավանդական գրիպի և «կովիդ-19»-ի մահացության ցուցանիշների համեմատությունը, ըստ տարիքային խմբի:

Եթե ​​ես վարակվեմ «կովիդ -19»-ով, ինչու պետք է անհանգստանամ, ավելի լավ չէ համակերպվեմ: Ես չեմ ցանկանում փոխել իմ ապրելակերպը վարակի պատճառով, այն այնքան էլ վտանգավոր չի թվում:

Մի եղեք եսասեր և մի խլեք բժշկական ռեսուրսները այն հիվանդներից, որոնց դա անրաժեշտ է: Սա պետք է լինի մեր բարոյական «հյուսիսային աստղը», որը մեզ ցույց է տալիս այս վարակի դեմ պայքարի ուղղությունը: Մեր առաջնային նպատակը վարակի տարածման կանխարգելումն է, որպեսզի առողջապահական ռեսուրսները (ախտորոշում, բուժում, թթվածին) հասանելի լինեն նրանց, ում դա պետք է բոլորից շատ: Վարակի արագությունը դանդաղեցնելով, մենք կունենանք ժամանակ պատասխան արձագանքի համար: Վարակի տեմպերը նվազեցնելու միջոցով, մենք փրկենք բազմաթիվ կյանքեր:

Այլ հիվանդություններ, ինչպիսիք են «Սարսը», «Մարսը» կամ «ՁԻԱՀ»-ը, ավելի վտանգավոր են: Ինչո՞ւ պետք է ինձ անհանգստացնի «Կովիդ 19»-ը:

Այս դեպքում հիմնական խնդիրը ոչ թե մահացության մակարդակն է, այլ համաճարակի արդյունքը: Հաշվի առնելով այլ վարակների վերարտադրողական գործոնը և որոշ մարդկանց կողմից արտադրված իմունիտետը, այդ հիվանդությունների վերահսկումը ավելի հեշտ է, քան նոր կորոնավիրուսը: «Կովիդ 19» նոր է, ուստի ոչ ոք ապահովագրված չէ վարակվելուց: Ամեն տարի մարդկանց մոտ ուժեղանում է իմունիտետը սովորական գրիպի դեմ, քանզի նրանք արդեն եղել են գրիպով հիվանդ և պատվաստվել են: «Կովիդ 19»-ի համար պատվաստանութ դեռ չկա և այն հավանաբար կհայտնվի 2021 թվականի առաջին կեսին: Միևնույն ժամանակ, մեզանից յուրաքանչյուրը խոցելի է հիվանդության դեմ, և մենք պետք է ակնկալենք, որ դեռ շատ մարդ է վարակվելու: