Կորեայում, գրող Նինո Սադղոբելաշվիլին ներկայացրել է առաջին վրացական գիրքը կորեերեն լեզվով:
Գրող Նինո Սադղոբելաշվիլին Կորեայում ներկայացրել է 10 վրացի հեղինակների պատմվածքների ժողովածուն կորեերեն լեզվով:
Գիրքը թարգմանվել է Վրացական գրքի ազգային կենտրոնի աջակցությամբ և Կորեայում հրատարակվել Literatur translation Institute of Korea (Ma-eum-Yi-eum)-ի կողմից:
Պատմվածքների ժողովածուն միավորում է Ռուսուդան Ռուխաձեի, Նուգզար Շատաիձեի, Իրակլի Սամսոնաձեի, Թեա Թոփուրիայի, Նինո Սադղոբելաշվիլու, Գուրամ Մեգրելիշվիլու, Ինա Արչուաշվիլու, Նինո Թարխնիշվիլու, Զվիադ Կվարացխելիայի և Գիորգի Լեոնիձեի ստեղծագործությունները: Գիրքը կորեերեն թարգմանել են Kim Seok Hee-ն և Lim Jeong Hee-ն: