Կոպենհագենում ԱՄՆ դեսպանատան մոտ բողոքի ցույց է տեղի ունեցել Գրենլանդիայի վերաբերյալ Թրամփի վարչակազմի ծրագրերի դեմ

17:01, 29.03.2025

Կոպենհագենում ԱՄՆ դեսպանատան մոտ բողոքի ակցիա է անցկացվում Գրենլանդիայի վերաբերյալ Թրամփի վարչակազմի ծրագրերի դեմ։

Դանիական TV 2 հեռուստաընկերության տվյալներով՝ ցույցին մի քանի հարյուր մարդ է հավաքվել։

Որոշ ցուցարարներ ձեռքին ցուցապաստառներ են պահել՝ «Մի կողմ քաշվիր, ԱՄՆ» և «Գրենլանդիան չի վաճառվում» գրությամբ։

Այսօր նմանատիպ բողոքի ակցիա է նախատեսվում Դանիայի Օրհուս քաղաքում։

ԱՄՆ դեսպանատան մոտ ցույցը նախատեսված էր փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Գրենլանդիա կատարած այցից հետո։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Գրենլանդիա կատարած այցի ժամանակ ասել է, որ Դանիան լավ աշխատանք չի կատարել Գրենլանդիայի ժողովրդի համար։

Նա ասաց, որ Դանիան բավականաչափ ներդրումներ չի կատարել Գրենլանդիայի անվտանգության համար:

Նմանատիպ