Կոնստատինե Զալդաստանաշվիլու մահվան առիթով ցավակցություն է հայտնել Ավստրիայի ԱԳՆ-ը
Կոնստատինե Զալդաստանաշվիլու մահվան առիթով ցավակցություն է հայտնել Ավստրիայի ԱԳՆ-ը

Ավստրիայում և ԵԱՀԿ-ում Վրաստանի դեսպան Կոնստանտինե Զալդաստանաշվիլիի մահվան պատճառով ցավակցություն է հայտնել Ավստրիայի արտաքին գերատեսչությունը: Նախարարություն գլխավոր քարտուղար Միխաել Լինհարտը Զալդաստանաշվիլուն հիշատակում է որպես թանկագին գործընկեր:

«Ցանկանում եմ խորը հարգանքս արտահայտել նրա պրոֆեսիոնալիզմի, յուրահատուկ և ընկերական անձնավորության առջև: Շնորհակալություն Կոնստանտինե, քո ընկերության համար»,- գրում է Լինհարտը՝ «Թվիթեր» սոցիալական ցանցում:

Ավստրիայում Վրաստանի դեսպան, ԵԱՀԿ-ում և Վիեննայում տեղակայված այլ միջազգային կազմակերպությունների հետ Վրաստանի մշտական ներկայացուցիչ Կոնստանտինե Զալդաստանաշվիլին մահացել էր դեկտեմբերի 25-ին: