Կոնստանտինե Կվաչակիձեն իր հավատարմագրերը հանձնեց Սլովակիայի նախագահին
Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կոնստանտինե Կվաչակիձեն իր հավատարմագրերը հանձնեց Սլովակիայի Հանրապետության նախագահ Պյոտր Պելեգրինիին։ Տեղեկատվությունը տարածել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո տեղի ունեցավ Վրաստանի դեսպանի և Սլովակիայի նախագահի երկկողմ հանդիպումը։
Զրույցի ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերությունների արդիական հարցեր։ Սլովակիայի նախագահը ևս մեկ անգամ հաստատեց Սլովակիայի աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև երկրի եվրոպական ձգտումներին։