Կոնգրեսմեն Մարջոր Թեյլոր Գրինը հեռացվել է կրթության և բյուջեի հանձնաժողովից
Կոնգրեսմեն Մարջոր Թեյլոր Գրինը հեռացվել է կրթության և բյուջեի հանձնաժողովից

ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատը «Հանրապետական» կոնգրեսական, Մարջորի Թեյլոր Գրինին հեռացրել է կրթության և բյուջեի հանձնաժողովներից: «Բի Բի Սիի» հաղորդմամբ, կարգապահական միջոցների քվեարկության ժամանակ դրան աջակցել է 230 կոնգրեսական, 199-ը դեմ են արտահայտվել: Այդ թվում հեռացնելուն աջակցել է 11 «հանրապետական»:

Կոնգրեսականը մեղադրվում է անհիմն դավադրության տեսություններ խրախուսելու և դեմոկրատների դեմ բռնություններին աջակցելու մեջ:

Քվեարկությունից առաջ Մարջորի Թեյլոր Գրինը իր վիշտը հայտնեց իր հին տեսակետների և արտահայտությունների կապակցությամբ: Մասնավորապես, նա ասել է, որ 2012 թվականին «Sandy Hook» տարրական դպրոցում և 2018 թվականին Parkland-ի հարձակումները իրականում տեղի են ունեցել և այն չի համարել բեմականացված, ինչպես նախկինում էր նշել: Նա նաև նշել է, որ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին իրականացված ահաբեկչությունն իրականում տեղի է ունեցել, և դա կեղծ չէ: