Կոնգրեսը «Թրամփի պատի» կառուցման համար 1․6 մլրդ դոլար է հատկացրել՝ 20 մլրդ դոլարի փոխարեն
Կոնգրեսը 1․6 մլրդ դոլար է հատկացրել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցմանը։ Այս մասին են վկայում 2018 ֆինանսական տարվա երկրի բյուջեի նախագծի տվյալները։
Պատի կառուցումը Դոնալդ Թրամփի նախընտրական խոստումներից մեկն է։ Հունվարին Սպիտակ տանը նախագիծը 20 մլրդ դոլար են գնահատել։ Այսպիսով հատկացված գումարը զգալիորեն տարբերվում է նախնականից։
Փաստաթուղթը պետք է ընդունվի մարտի 23-ին, որից հետո այն կստորագրի Թրամփը։
Ըստ բյուջեի նախագծի՝ 200 մլն դոլար Ուկրաինային օգնություն կհատկացվի և ևս 250 մլն դոլար՝ «ռուսական ազդեցությանը դիմակայելու համար»։
Հեղինակ -
Edgar Barsegyan