Կոնգրեսական Կրիստոֆեր Սմիթ. Ռուսաստանն ավելի քան 10 տարի է օկուպացրել է Աբխազիան և Հարավային Օսեթիան, Պուտինը խախտել է միջազգային օրենսդրության սկզբունքները
Կոնգրեսական Կրիստոֆեր Սմիթ. Ռուսաստանն ավելի քան 10 տարի է օկուպացրել է Աբխազիան և Հարավային Օսեթիան, Պուտինը խախտել է միջազգային օրենսդրության սկզբունքները

Ռուսաստանն ավելի քան 10 տարի է օկուպացրել է Աբխազիան և Հարավային Օսեթիան, սա Վրաստանի 20 տոկոսն է,- այս մասին հայտարարել է ամերիկացի կոնգրեսական Կրիստոֆեր Սմիթը կոնգրեսում, որտեղ ընդունել են Ռուսաստանին «Մեծ յոթյակի» գագաթնաժողովին հրավիրելու դեմ բանաձև:

«Ես Թբիլիսիում էի այցով Պուտինի Հարավային Օսեթիա ներխուժելուց մեկ շաբաթ անց, երբ նա պատրաստվում էր ներխուժել Թբիլիսի: Ականատես դարձա բռնի տեղահանված անձանց, տեսա զոհերին և վիրավոր մարդկանց և ցանկանում եմ ասել, որ Պուտինը կենդանացրեց Խորհրդային միության անցյալը: Պուտինը խախտեց միջազգային օրենսդրության սկզբունքները և մնաց անպատիժ: Նա հրաժարվում է ճանաչել իր դրացի երկրների տարածքային ամբողջականությունը»,- հայտարարել է կոնգրեսականը:

ԱՄՆ-ի կոնգրեսում ընդունել են բանաձև, որտեղ օրենսդիրները հանդես են գալիս Ռուսաստանին «Մեծ յոթյակի« գագաթնաժողովին հրավիրելու դեմ: