Կոնգրեսական Ջո Վիլսոն. Գլոբալ համաճարակի պայմաններում ազատ և արդար միջավայրում անվտանգ, բարձր մակարդակի մրցակցային ընտրությունների անցկացումը նշանակալի ձեռքբերում է
Կոնգրեսական Ջո Վիլսոն. Գլոբալ համաճարակի պայմաններում ազատ և արդար միջավայրում անվտանգ, բարձր մակարդակի մրցակցային ընտրությունների անցկացումը նշանակալի ձեռքբերում է

«Շնորհավորում եմ վրաց ժողովրդին և Վրաստանի կառավարությանը՝ խորհրդարանական ընտրությունների արդյունավետ անցկացման առթիվ, գլոբալ համավարակի պայմաններում ազատ և արդար միջավայրում անվտանգ, բարձր մակարդակի մրցակցային ընտրությունների անցկացումը կարևոր ձեռքբերում է,- այս մասին ասվում է ԱՄՆ-ի կոնգրեսում ռազմական անձնակազմի ենթակոմիտեի և հանրապետական հետազոտական կոմիտեի նախագահ Ջո Վիլսոնի նամակում, որը նա ուղղել է է ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Դավիթ Բաքրաձեին:

Կոնգրեսականի նամակում նշվում է, որ այս տարվա սկզբին ընտրական բարեփոխումների ընդունումից հետո Վրաստանի խորհրդարանական ընտրությունները կարևոր քայլ են Վրաստանում ժողովրդավարության զարգացման ուղղությամբ:

«Վրացիները ընտրություն կատարեցին քվեատուփերի մոտ, և ես ուրախ եմ, որ սա կայուն ուղերձ էր՝ աջակցելու Վրաստանի ինտեգրմանը եվրոպական և եվրաատլանտյան կառույցներին, ինչը ապագայում կնպաստի փոխադարձ տնտեսական հաջողությանը, աշխատատեղերի ստեղծմանը և ազգային անվտանգության ապահովմանը, խաղաղության միջոցով կայունությանը:

ԱՄՆ-ի զինված ուժերը բարձր են գնահատում Վրաստանի անձնուրաց և տաղանդավոր զինվորականների հետ դաշինքը, որը մեզ մոտ ձևավորել է գլոբալ ահաբեկչության դեմ համաշխարհային պայքարում և այս կերպ՝ մեր քաղաքացիների անվտանգությունը պաշտպանելու գործում:

Վրաստան կատարած իմ այցերի արդյունքում ես ոգեշնչված եմ ձեր տաղանդավոր բնակչությունից: Ես կշարունակեմ աջակցել ընտրական գործընթացը բարելավելու և ավելի ուժեղ ժողովրդավարություն կառուցելու Վրաստանի ջանքերին: Ես անհամբերությամբ սպասում եմ ԱՄՆ-Վրաստան հարաբերությունների հետագա խորացմանն ուղղված աշխատանքներին», – ասվում է նամակում: