Կոնգրեսական Ալեքս Մունի. Հպարտություն ապրեցի, երբ ներդրումային կլիմայի վերաբերյալ զեկույցում Վրաստանը տեսա առաջատար դիրքերում

10:16, 13.10.2020

Հպարտությունն ինձ պարուրեց, երբ ներդրումային կլիմայի հետ կապված զեկույցում Վրաստանը տեսա առաջատար դիրքերում,- այս մասին «Թվիթերում» գրում է ամերիկացի կոնգրեսական Ալեքս Մունին:

«Պետական դեպարտամենտը ամեն տարի զեկույց է տարածում ներդրումային կլիմայի վերաբերյալ, որը գնահատում է աշխարհի տարբեր երկրներում առկա բիզնես-միջավայրը:

Հպարտություն ապրեցի, երբ Վրաստանը տեսա առաջատար դիրքերում, երկիր, ուր այցելել եմ ֆինանսական ծառայությունների կոմիտեում աշխատելու ընթացքում:

Վրաստանը նախկին խորհրդային միության բլոկի երկիր է, որը հիմա, ազատ շուկայի բարեփոխումից հետո՝ զարգանում է: Ամերիկայի հզոր դաշնակիցն է: Նրանք ապացուցեցին, որ տնտեսական ազատությունը նոր զարգացման և ներդրումների գրավականն է»,- գրում է Ալեքս Մունին:

Նմանատիպ