Կոմիտեի նիստն ավարտելու պատճառ է դարձել Կոբա Գվենետաձեի հայտարարությունը, որ գործը հրապարակավ քննարկելու դեպքում, «ԹիԲիՍի բանկին» հնարավոր է վնաս հասցվեր. Ռոման Կակուլիա
Ազգային բանկի նախագահի կարծիքով, «ԹիԲիՍի բանկ» գործի առնչությամբ բոլոր հարցերին հրապարակավ պատասխանելը հնարավոր է վնաս հասցներ կոմերցիոն բաննկին, հենց դա է դարձել կոմիտեի նիստն ավարտելու պատճառ,- այս մասին հայտարարել է բնագավառային էկոնոմիկայի և տնտեսական քաղաքականության կոմիտեի նախագահ Ռոման Կակուլիան:
Նրա խոսքով, որոշումը կայացրել է կոմիտեի այլ անդամների հետ միասին:
«Կոմիտեի նիստն ավարտվեց: Դրա պատճառն է դարձել այն գլխավոր հայտարարությունը, որն արել է Կոբա Գվենետաձեն: Ազգային բանկի նախագահն ասել է, որ պատրաստ է խոսել ամեն բանի մասին, եթե պատասխանատվությունն ստանձնեն կոմիտեի անդամները, քանի որ, նրա կարծիքով, բոլոր հարցերին պատասխանելը հնարավոր է վնաս հասցներ կոմերցիոն բանկին»,- հայտարարել է Ռոման Կակուլիան: