Վրաստանի էկոնոմիայի և կայուն զարգացման նախարարությունը կոմերցիոն կցորդի պաշտոններին հայտարարում է մրցույթ:
Ընտրված թեկնածուները վերապատրաստումից հետո աշխատանքը կշարունակեն հետևյալ երկրներում. ԱՄՆ, Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, Թուրքիայի Հանրապետություն, Մեծ Բրիտանիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Չինական Ժողովրդական Հանրապետության:
Կոմերցիոն կցորդները, Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի որոշմամբ և արտաքին գործերի նախարարության հետ համաձայնությամբ, կնշանակվեն դիվանագիտական ղեկավար պաշտոններին: Կցորդի ռոտացիայի ժամկետը երեք տարի է:
Կոմերցիոն կցորդների գործունեությունը կնպաստի արտաքին առևտրի հարցերին: Առանձնահատուկ շեշտ կդրվի արտահանման աջակցության, ներդրումների գրավման, միջազգային զբոսաշրջիկներին գրավման և միջազգային բիզնես-միտումների, Վրաստանում տեխնոլոգիաների գործարկման վրա:
Մրցութային հայտերի ընդունումն սկսվել է այսօր և կշարունակվի 14 օրվա ընթացքում: Հայտադիմումը հնարավոր է ներկայացնել HR.GOV.GE կայքէջի միջոցով: