Կոլումբիայի նախագահը հայտարարում է, որ, նախնական գնահատականներով, երկրաշարժի հետևանքով երկրին հասցված վնասը գերազանցում է 9.6 միլիարդ դոլարը
Կոլումբիայի նախագահ Աբելարդո դե լա Էսպրիելայի հայտարարությամբ՝ անցյալ շաբաթ տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով երկրին հասցված տնտեսական վնասը, նախնական գնահատականներով, կազմում է շուրջ 30 տրիլիոն պեսո, այսինքն՝ 9.6 միլիարդ դոլար:
Նրա խոսքով՝ դրանից մոտ 24.5 տրիլիոն պեսոն բաժին է ընկնում շենքերին, իսկ 5.5 տրիլիոն պեսոն՝ ենթակառուցվածքներին:
«Պարզապես պատկերացրեք այս աղետի մասշտաբը», – հայտարարել է Կոլումբիայի նախագահը:
Կոլումբիայում 7.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհվել է 280 մարդ, ավելի քան 4 000-ը վիրավորվել են, իսկ 143 մարդ մինչ օրս համարվում է անհետ կորած: Երկրաշարժն ավերել է ավելի քան 11 300 շենք, իսկ ավելի քան 53 500-ը՝ վնասել: