Կոլումբիայի մայրաքաղաքում հայտարարվել է պարետային ժամ: Ցուցարարների և ոստիկանության միջև բախման հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է երեք մարդ, տուժել 122 ցուցարար և 150 ոստիկան: Ձերբակալված է 89 ցուցարար:
Երեկոյան 21:00-ից մինչև առավոտյան 06:00-ն արգելված է դուրս գալ Բոգոտայի փողոցներ: Բացառություն են կազմում միայն օդանավակայանի աշխատակիցները և այն մարդիկ, որոնք ուղևորվում են օդանավակայանով:
Չնայած այս սահմանափակման, նախագահի նստավայրի մոտ հավաքվել են հազարավոր մարդիկ:
Կոլումբիայում մասսայական բողոքի ցույցերը մեկարկել էին նոյեմբերի 21-ին, այն բանից հետո, երբ իշխանությունը հանդես էր եկել նախաձեռնությամբ, ավելացնել կենսաթոշակային տարիքը և սկսել աշխատաշուկայի բարեփոխումը: Բնակչությունն ասում է, որ երկիրը տնտեսական ճգնաժամ է ապրում: