Կոջորիի ճանապարհին վնասման պատճառով երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակված է
Կոջորիի ճանապարհին՝ Վրաստանի պաշտպանության նախարարության մոտակայքում, հողատարածք է փլուզվել, որը զգալի վնաս է հասցրել երթևեկելի հատվածին,- այս մասին հայտնում են Թբիլիսիի քաղաքապետարանից։
Գերատեսչության հաղորդմամբ, անվտանգության նկատառումներից ելնելով ճանապարհին երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակված է։
«Անվտանգության նկատառումներից ելնելով` տեղում մոբիլիզացվել են բոլոր ծառայությունները՝ անհետաձգելի միջոցներ ձեռնարկելու համար։
Այս փուլում վայրն ուսումնասիրվում է մասնագետների կողմից, որի եզրակացության հիման վրա տարածքում կիրականացվեն ամրացման աշխատանքներ։
Ստեղծված իրավիճակից և անվտանգության նկատառումներից ելնելով, այս տարվա հունիսի 15-ից ճանապարհի այս հատվածում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի»,- հայտնել են Թբիլիսիի քաղաքապետարանից։