Կոջորի-Դիդգորին կապող ճանապարհի սողանքային հատվածի վերականգնման աշխատանքներով պայմանավորված՝ երթեւեկությունը սահմանափակ է։
Կոջորի-Դիդգորին կապող ճանապարհի սողանքային հատվածի վերականգնման աշխատանքներով պայմանավորված՝ երթեւեկությունը սահմանափակ է։

Կոջորի-Դիդգորի միացնող ճանապարհին՝ Յունկերների փողոցում, ճանապարհի սողանքային հատվածի վերականգնման պատճառով երթևեկությունը սահմանափակ է։ Նաև սահմանափակվել է շարժը Կիկեթիից Կոջրի և հակառակ ուղղությամբ։

Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկություններով՝ Կիկեթիի և Մանգլիսի ուղղությամբ երթևեկությունը հնարավոր է Ծղնեթիով։

«Նշված փոփոխությունը կտարածվի նաև N316 ավտոբուսի վրա, որի երթուղին ժամանակավորապես կփոխվի։ Մասնավորապես, ավտոբուսը Կիկեթիից կշարժվի Կոջորի ուղղությամբ, այնուհետ կանցնի Դաբա Ծղնեթիով, կմիանա Ճավճավաձեի և Ռուսթավելի պողոտաներին և կավարտի շարժումը Բարաթաշվիլի փողոցով։ Նշված սխեմայով հնարավոր կլինի շարժվել հակառակ ուղղությամբ»,- հայտնել են Թբիլիսիի քաղաքապետարանից։