Կողմերը ստիպված կլինեն գնալ փոխզիջման, այլ կերպ չի ստացվի. Լևան Իոսելիանի
Կողմերը ստիպված կլինեն գնալ փոխզիջման, այլ կերպ չի ստացվի. Լևան Իոսելիանի

Այն փաստը, որ Դանիելսոնը մնաց և շարունակեց միջնորդության գործընթացը, ինձ հույս է տալիս, որ համաձայնություն ձեռք կբերվի: Կան մանրամասներ, որոնց մասին նախապես չեմ կարող խոսել, բայց փաստ է, որ դա դուրս չի գա առանց փոխզիջումների, – այս մասին հայտարարել է «Մոքալաքեեբի» կուսակցության անդամ Լևան Իոսելիանին:

Պատգամավորի խոսքով, եթե կողմերը ինչ-որ բան չզիջեն, համաձայնությունը չի հաջողվի ձեռք բերել:

«Ես լսեցի հայտարարություններ, որտեղ երկու կողմերն էլ ասում են, որ իրենք ստիպված կլինեն փոխզիջման գնալ, դա ճիշտ կլինի, այլապես ոչինչ դուրս չի գա: Բրյուսելի հանդիպման արդյունավետությունն այսօր կախված է երկրի ներսում առկա ճգնաժամի լուծումից: Դրսում բոլորը ակնկալում են, որ ներսից մենք կավարտենք բանակցությունները հանուն երկրի բարօրության: Այս երկու հարցերը փոխկապակցված են: Եթե մենք ուզում ենք լուրջ արդյունքի հասնել դրսում, մենք պետք է լուծենք մեր ներքաղաքական խնդիրները երկրի ներսում», – հայտարարել է Իոսելիանին: