Կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին, ապահովել Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ արդարացի վերաբերմունք
ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը կոչ է անում Վրաստանի իշխանություններին արդար վերաբերվել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին,- այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է գերատեսչության մամուլի խոսնակ, Նեդ Փրայսը:
«Մենք շատ ուշադիր հետևում ենք իրադարձություններին: Կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին, ապահովել պարոն Սաակաշվիլիի նկատմամբ արդար վերաբերմունքը, Վրաստանի օրենքներին և մարդու իրավունքների միջազգային պարտավորություններին համաձայն», – հայտարարել է Նեդ Փրայսը: