Կոչ ենք անում կուսակցություններին, լրագրողներին, դիվանագետներին, բնակչությանը անել հնարավորինս, որ իրավիճակը հանդարտանա. Պատրիարքարան
Կոչ ենք անում կուսակցություններին, լրագրողներին, դիվանագետներին, բնակչությանը անել հնարավորինս, որ իրավիճակը հանդարտանա. Պատրիարքարան

Վրաստանի պատրիարքարանը տարածում է հայտարարություն, որտեղ կոչ է անում իշխանություններին, առավելագույնս ձեռնպահ գործեն ժողովրդի դեմ և ձեռնպահ մնան բռնության ձևերից, ինչպես նաև կոչ է անում բնակչությանը դրսևորեն հանգստություն և չենթարկվեն էմոցիոնալ ֆոնին:

«Այսօր խորհրդարանում տեղի ունեցած հայտնի իրադարձությունները հասարակությունում առաջացրել են արդար բողոք, քանզի բոլորին հուզում է մեր տարածքների բռնազավթումը:

Ցավոք, խորհրդարանի մոտ տեղի ունեցած ցույցը արդեն ստացել է այլ բնույթ:

Կոչ ենք անում իշխանություններին, առավելագույնս ձեռնպահ գործեն ժողովրդի դեմ և ձեռնպահ մնան բռնության ձևերից:

Կոչ ենք անում բնակչությանը դրսևորեն հանգստություն և չենթարկվեն էմոցիոնալ ֆոնին:

Կոչ ենք անում կուսակցություններին, չնայած քաղաքական հայացքների, կոչ ենք անում լրագրողներին, դիվանագետներին, բնակչությանը անել հնարավորինս, որ իրավիճակը հանդարտանա և երկիրը չկանգնի մեծ վտանգի առջև:

Աստված օրհնի մեր երկիրը»,-ասված է պատրիարքարանի հայտարարության մեջ: