Կոչ եմ անում բոլորին զուսպ լինել, չտրվել անտեղի հռետորաբանության, ձեռնպահ մնալ բոլոր գործողություններից, ինչը կարող է խոչընդոտել կամ նույնիսկ վնասել ընթացիկ գործընթացը. Սալոմե Զուրաբիշվիլի
Կոչ եմ անում բոլորին զուսպ լինել, չտրվել անտեղի հռետորաբանության, ձեռնպահ մնալ բոլոր գործողություններից, ինչը կարող է խոչընդոտել կամ նույնիսկ վնասել ընթացիկ գործընթացը. Սալոմե Զուրաբիշվիլի

Ես ուզում եմ բոլորին կոչ անել զուսպ մնալ, չտրվել անտեղի հռետորաբանության, անհարկի գործողություններ հրահրելուն կամ արհեստական ​​աժիոտաժ ստեղծելուն, ձեռնպահ մնալ այն ամենից, ինչը կարող է խոչընդոտել կամ նույնիսկ վնասել ընթացիկ գործընթացը, – այս մասին ասված է, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարության մեջ:

«Քրիստիան Դանիելսոնի այցի օրվա ավարտին, երբ հանդիպումների առաջին փուլն արդեն ավարտվել է, ես կցանկանայի մեկ անգամ ևս ընդգծել ընթացիկ գործընթացի կարևորությունը և շնորհակալություն հայտնել նրան Վրաստանի ժողովրդավարական զարգացման աջակցելու և միջնորդություն ստանձնելու համար:

Այսօր, Եվրամիության խորհրդի նախագահի անձնական ներկայացուցչի այցը, այսինքն Եվրամիության անմիջական ներգրավվածությունը, ընդգծում է Վրաստանի կարևորությունը Եվրամիության համար: Պարոն Քրիստիան Դանիելսոնը ուշադրությունը բևեռեց հենց այդ կարևորության վրա:

Այս իրավիճակում, ես կցանկանայի մեկ անգամ ևս կոչ անել բոլոր քաղաքական ուժերին և իշխանություններին, այս հնարավորությունը լիովին հասկանալու և օգտագործելու համար:

Ես ուզում եմ բոլորին կոչ անել զուսպ մնալ, չտրվել անտեղի հռետորաբանության, անհարկի գործողություններ հրահրելուն կամ արհեստական ​​աժիոտաժ ստեղծելուն, ձեռնպահ մնալ այն ամենից, ինչը կարող է խոչընդոտել կամ նույնիսկ վնասել ընթացիկ գործընթացը: Մասնավորապես, ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է պաշտպանված լինեն օրենքի գերակայությունը և խոսքի ազատության հիմնարար սկզբունքները: Այս զսպվածությունից է կախված, թե ինչպես կներկայացվի Վրաստանը (և այստեղ ես ուզում եմ հստակ նշել, որ Վրաստանը) և ոչ թե որևէ քաղաքական ուժ ամենակարևոր պահին, ամենակարևոր վայրում, այսինքն ՝ Բրյուսելում, Եվրոպայի առաջ:

Եկեք չմոռանանք, որ Բրյուսելում կայանալու է ոչ միայն «Վրաստան-Եվրամիություն Ասոցացման խորհրդի» նիստը, որից կախված են մեր հետագա քայլերը դեպի ինտեգրում, այլև մեր երկրին վճռական աջակցությունը հիմնական մարտահրավերների ՝ կովիդի կամ տնտեսական ճգնաժամի դեմ պայքարում», – հայտարարում է Վրաստանի նախագահը: