Լեռնային հանգստավայրերի զարգացման ընկերության որոշմամբ, ավտոճանապարհի փակ լինելու պատճառով, Կոբի-Գուդաուրի ճոպանուղին տեղի բնակչությանը կսպասարկի անվճար:
«Ավտոճանապարհի Կոբի-Գուդաուրի հատվածում ինտենսիվ ձյան և ձնակույտի վտանգի պատճառով, արգելվել է բոլոր տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունը:
Ստեղծված իրավիճակից ելնելով, Կոբի-Գուդաուրի ճոպանուղին տեղի բնակչությանը կսպասարկի անվճար»,- ասվում է գործակալության տարածած տեղեկությունում: