Կոբա Նաղոփիան փոխարինել է Նիկա Մելիային «Ազգային շարժման» քաղաքական խորհրդի նախագահի պաշտոնում։
«Ազգային շարժման» քաղաքական խորհրդի նախագահի պաշտոնում Նիկա Մելիային փոխարինել է Կոբա Նաղոփիան։
Նշված որոշումը կուսակցությունը կայացրել է քաղխորհրդի այսօրվա նիստում։
Միաժամանակ Պետրե Ցիսկարիշվիլին զբաղեցրել է կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնը։
Բացի այդ, Զաալ Ուդումաշվիլին այլեւս չի լինելու «Միացյալ ազգային շարժման» Թբիլիսիի մասնաճյուղի նախագահը, իսկ Նիկա Մելիան կստանձնի կազմակերպության նախագահությունը։
«Վերանորոգման ակտիվ գործընթացը, բարեփոխումների ակտիվ գործընթացը կշարունակվի ինչպես Թբիլիսիում, այնպես էլ շրջաններում»,- հավելել է «Ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիան։
Կուսակցությունը բացատրում է, որ հետընտրական ներքին վերակազմավորումը նորմալ գործընթաց է։