Վրաստանի Ազգային բանկի նախագահ Կոբա Գվենետաձեն Ազգային բանկի գլխամասային գրասենյակում հյուրընկալել է Եվրամիության դեսպան Կառլ Հարցելին։ Հանդիպմանը քննարկվել են Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունների տնտեսական հետեւանքներն ու մարտահրավերները։
Կոբա Գվենետաձեն դեսպանին տեղեկացրել է Ազգային բանկի ձեռնարկած քայլերի մասին։ Կառլ Հարցելին մանրամասն տեղեկություններ են տրամադրվել վրացական ֆինանսական հատվածում ռուսական բանկերի նկատմամբ միջազգային ֆինանսական պատժամիջոցների համաձայն ձեռնարկված միջոցառումների մասին։
Կոբա Գվենետաձեն ասել է, որ ՎԱԲ-ի վարած քաղաքականության արդյունքում ֆինանսական հատվածը հաջողությամբ անցել է համաճարակի հետևանքով առաջացած շոկի բավականին ծանր փուլ և բախվում է տարածաշրջանի իրավիճակից պոտենցիալ սպառնալիքներին՝ ամուր կապիտալով և իրացվելիության բուֆերներով։
Միևնույն ժամանակ, կողմերն ընդգծել են Վրաստանի և Եվրամիության միջև համագործակցության կարևորությունը և խոսել այդ համագործակցության հետագա խորացման ապագա հեռանկարների մասին։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի Ազգային բանկը։