Կոբա Գվենետաձե. Տարեկան գնաճն անցել է պիկ շրջանը և նվազման միտում ունի
Վրաստանում տարեկան գնաճն անցել է պիկ շրջանը և նվազման միտում ունի։ Միևնույն ժամանակ, չնայած նվազմանը, գնաճը դեռ գերազանցում է նպատակային ցուցանիշը և դեկտեմբերին այն կազմել է 9,8%, ասել է Ազգային բանկի նախագահ Կոբա Գվենետաձեն։
Ինչպես նշել է Կոբա Գվենետաձեն, հաշվի առնելով ներկայիս բարձր անորոշությունը և գնաճային ռիսկերը, Ազգային բանկը տարվա ընթացքում կպահպանի խիստ դրամավարկային քաղաքականություն՝ համաձայն ընթացիկ կանխատեսման։
«Միջազգային շուկաների դրական միտումները զգուշավոր լավատեսության հիմք են տալիս, սակայն, ելնելով աշխարհաքաղաքական ներկա իրավիճակից, անորոշությունը դեռ բարձր է, և գնաճի համար առկա ռիսկերը հիմնականում աճի ուղղությամբ են։
«Հաշվի առնելով առկա բարձր անորոշությունն ու գնաճային ռիսկերը՝ Ազգային բանկը շարունակում է կենտրոնացած մնալ գնաճի նվազեցման վրա, և ընթացիկ կանխատեսման համաձայն՝ տարվա ընթացքում կպահպանի խիստ դրամավարկային քաղաքականություն»,- ասել է Գվենետաձեն։