Կոբա Գվենետաձե. Նույնիսկ առանց այցելուների հոսքի գործոնի, 2022 թվականին տնտեսական աճը միևնույն է բարձր կլիներ
Վրաստանի Ազգային բանկի նախագահ Կոբա Գվենետաձեի խոսքով, երկնիշ տնտեսական աճը հիմնականում պայմանավորված է զբոսաշրջության արագ վերականգնմամբ և բիզնեսների բացմամբ։
Գվենետաձեի խոսքով, 2022 թվականին տասը տոկոս տնտեսական աճին միգրանտների հոսքի ներդրումը կազմել է մոտ 1,5 տոկոսային կետ։
«Այցելուների հոսքն իր հերթին մեծացրել է կացարանի և սննդի ծառայությունների պահանջարկը, որն արտահայտվել է համատեղ պահանջարկի աճով։ Եթե մենք գնահատենք 10 տոկոս տնտեսական աճը, որը ունեինք 2022 թվականին՝ առանց այցելուների ներհոսքի հաշվին, աճը կրկին բարձր կլիներ, քանի որ զբոսաշրջությունը և այլ բիզնեսներն անցյալ տարի բավականին արագ վերականգնվեցին, ինչը ցույց է տալիս, որ տնտեսությունը որոշակի դիմադրողականություն է ցուցաբերել ցնցումների նկատմամբ։ Ես նման գնահատական կտամ և կասեմ, որ միգրանտների ներդրումը տնտեսական աճին կազմել է մոտ 1,5 տոկոսային կետ»,- ասել է Կոբա Գվենետաձեն։