Կոբա Գվենետաձե. 2022 թվականին իրական աճը կկազմի հինգ տոկոս, և դրան նպաստելու համար, վարկային ակտիվության հետ մեկտեղ, նկատի ունենք արտաքին հատվածի, այդ թվում՝ զբոսաշրջության աստիճանական վերականգնում
Չնայած խստացված քաղաքականությանը՝ մենք վերանայել ենք մեր տնտեսական աճի կանխատեսումը ինչպես այս, այնպես էլ նախորդ տարվա համար։ Եթե նախկինում ունեինք 8,5 տոկոս իրական աճ, ապա այս տարի ունենք տասը տոկոս,- ասել է Ազգային բանկի նախագահ Կոբա Գվենետաձեն։
«Հաջորդ տարի, եթե նախկինում ունեինք չորս տոկոս, ապա կարծում ենք, որ հաջորդ տարվա նորացված կանխատեսմամբ իրական աճը կկազմի հինգ տոկոս, և դրան նպաստելու համար, վարկային ակտիվության հետ մեկտեղ, նկատի ունենք արտաքին հատվածի, այդ թվում՝ զբոսաշրջության աստիճանական վերականգնումը: Եթե տեսականորեն նայենք, ապա դրամավարկային քաղաքականությունը պարզապես չի կարող խոչընդոտ հանդիսանալ երկարաժամկետ տնտեսական աճի համար, քանի որ դրամավարկային քաղաքականությունը փոխվում է գների կայունությունն ապահովելու համար, իսկ գների կայունությունը, ինչպես գիտեք, երկարաժամկետ անհրաժեշտ պայման է տնտեսական աճի համար»,- ասել է Գվենետաձեն։