Կոբա Դավիթաշվիլիին Էլիվայի Շուկայից դուրս բերելու ժամանակ մեզ դիմադրեցին մարդիկ, սակայն մեզ հաջողվեց նրան դուրս բերել. Նախկին հատուկ ջոկատային
Քաղաքային դատարանում Կոբա Դավիթաշվիլիի ծեծի ենթարկելու գործով դատախազությունը հարցաքննել է նախկին հատուկ ջոկատայինի, որ մեղադրող կողմի լրատվությամբ մասնակցել է Կոբա Դավիթաշվիլիի առևանգման գործողությանը:
«2007 թվականի նոյեմբերի 7-ին գնացել եմ աշխատանքի, հրամանատարը ասաց, որ պետք է մտնենք այսպես կոչված Էլիավայի շուկա: Մեր հրամանատարն էր Էդիշեր Կոբախիձեն: Նստեցինք մեքենա, հասանք շուկայի տարածք և սպասում էինք հաջորդ կարգադրությանը: Քիչ անց հայտնվեց հրամանատարը և հրամայեց, որ շինություններից մեկում գտնվում է Կոբա Դավիթաշվիլին և պետք է նրան դուրս բերել: Մտանք, ցանկանում էինք դուրս բերել նրան, սակայն մեզ դիմադրեցին քաղաքացիները, չնայած դիմադրությանը մեզ հաջողվեց նրան դուրս բերել շինությունից, դրանից հետո նրան նստեցրեցինք մեքենան և ուղևորվեցինք դեպի Գորի: Ճանապարհին նկատեցի, որ Կոբա Դավիթաշվիլիի գլխնամասը արյունոտ էր: Հասանք Գորի և նրան տեղափոխեցինք հիվանդանոց»,-ասել է հատուկ ջոկատայինը դատավարության ժամանակ:
Կոբա Դավիթաշվիլիին ծեծի ենթարկելու և անօրեն անազատության մեջ պահելու փաստով, Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել Զուրաբ Ադեիշվիլիին: Հետաքննության լրատվությամբ, 2007 թ. նոյեմբերին Թբիլիսիում, Ռուսթավելիի պողոտայում ընթանում էր ընդիմության կողմից կազմակերպված բողոքի ցույց: Վրաստանի այնժամանակվա գլխավոր դատախազ Զուրաբ Ադեիշվիլին իր առանձնասենյակ է կանչել ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավարի տեղակալ Դավիթ Քարսելաձեին և կարգադրել, իր իսկ ենթակայության տակ գտնվող հատուկ նշանակության ջոկատների մասնակցությամբ վերահսկել բազմամարդ վայրերը, կոնկրետ շուկաները և կանխել ընդիմադիր գործիչների կողմից ցանկացած տիպի քարոզը բնակչության հետ:
Հեղինակ -
Edgar Barsegyan