Կնոջը կանխամտածված սպանելու մեջ մեղադրվողին խափանման միջոց է սահմանվել բանտարկությունը
Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշմամբ՝ 58-ամյա կնոջ կանխամտածված սպանության մեղադրանքով կալանավորված 65-ամյա տղամարդու որպես խափանման միջոց է կիրառվել բանտարկությունը։
Գործի դատախազ Լևան Վեփխվաձեի տեղեկություններով՝ սպանությունը կնոջ նկատմամբ կատարվել է սեռային հատկանիշներով, այն էլ՝ խանդի հողի վրա։
Լևան Վեփխվաձեի խոսքով՝ ամբաստանյալը մուրճով հարվածել է քնած կնոջ գլխին։ Գործով ապացույցները ներառում են հանցագործության զենք և վկաների ցուցմունքներ:
Ձերբակալվածն ընդունում է մեղքը. Միջադեպը տեղի է ունեցել երեկ Թբիլիսիում՝ Ժոնեթի փողոցում։
Հանցագործությունը պատժվում է 16-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ